Բագրատ Սրբազանն իր գործն արել է, պայքարին զարթոնք է բերել։
Մի մարդու վրա, թեկուզ և Սրբազանի, չի կարելի առասպելական բեռ բարդել։
Շարժմանը քաղաքական ուժերի համախմբում ու շարունակություն է անհրաժեշտ։
Պայքարը բացահայտ բնույթ պիտի կրի, չպիտի ծպտվել Սրբազանի թիկունքում։ Պատմությունը մեզ չի ների բարեպատեհ ժամանակը կորցնելու համար։
Ազգի առջև Հայաստանի լինել, չլինելու հարցն է։
ՈՒ՞ր են նախկին նախագահները, ու՞ր է Դաշնակցությունը, Հանրապետականը, ու՞ր են Պարույր Հայրիկյանը, Շանթ Հարությունյանը, Ժիրայր Սեֆիլյանը...
Քաղաքական ամբիցիան պիտի ստորադասվի Շարժման բուն նպատակին։
Պետությունը կանգնած է անդունդի եզրին։
Վաղը ուշ կլինի...
Վաղը կարող է և... չլինի:
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ